«Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիակաև պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնա­լու մասին: Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, և մեկ ուժի գաղափարն անիրականանալի է: Հատկապես 2018-ի ապրի­լից առաջ տարաձայնությունները սրվե­ցին: «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը և համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»: Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ երբ եք մեկ կուսակցություն դառնա­լու: «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում: Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանու­թյան է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանու­թյան մեջ և վերանայել իրենց դիրքորո­շումը:


Մեր տեղեկություններով՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Հանրապետությունն» արդեն պատրաստ են միավորվել մեկ ուժի մեջ, բայց այժմ թելադրողը «ՔՊ»-ն է, որը չի մոռացել գործընկերների ապրիլյան պահվածքը: Հեղափոխությունից հետո նախ քննարկվում էր 30/70 հարաբերակ­ցությունը. նախընտրական ցուցակում 30 տոկոս՝ «ԼՀ» և «Հանրապետություն», 70 տոկոս՝ «ՔՊ», ինչին երկու ուժը դեմ են եղել: Հիմա էլ, մեր տեղեկություններով, «ՔՊ»-ականները 30-ին համաձայն չեն: Հատկապես «ՔՊ» ներքևի էշելոնը կտրա­կանապես դեմ է դաշինքով ընտրություն­ների գնալուն՝ իրենք հաղթել են և ուզում են հաղթանակը միայնակ վայելել: Այնպես որ, նոր դաշինքի ձևավորումն ավելի շատ բարոյական, հոգեբանական հարթության մեջ է, քան ընտրություններում հաղթելու տրամաբանության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել