«Ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի 3 ուժերը՝ «Քաղաքացիակաև պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», նախընտրական պլատֆորմում գրել էին մեկ ուժ դառնալու մասին: Սակայն քիչ անց պարզվեց, որ նրանք բազում տարաձայնություններ ունեն, և մեկ ուժի գաղափարն անիրականանալի է: Հատկապես 2018-ի ապրիլից առաջ տարաձայնությունները սրվեցին: «ՔՊ»-ն դուրս եկավ քայլարշավի, իսկ մյուս երկուսը նրան մենակ թողեցին՝ մերժելով այդ պայքարը և համարելով, որ կա «երրորդ ճանապարհ»: Մեկ տարի շարունակ լրագրողները «Ելք»-ին տվել են այդ հարցը՝ երբ եք մեկ կուսակցություն դառնալու: «Ելք»-ականներն այդ հարցից նեղվում էին, խուսանավում: Այժմ, երբ «Ելքը» եկել է իշխանության, իսկ իրականում իշխանության է եկել «ՔՊ»-ն, մյուս 2 ուժերը, «իրենց կամքից անկախ», հայտնվել են իշխանության մեջ և վերանայել իրենց դիրքորոշումը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: