Tert.am-ը գրում  է.

Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների և գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կոռպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ:

«Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումը ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված»,- ասել է նա: 

«Հազարամյակի մարտահրավեր»-ի հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն: 

Կոնգրեսականի խոսքով, իր լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է: Հայաստանի քաղաքացին, ով խաղաղ հեղափոխությամբ դուրս եկավ խորհրդային ավտորիտար և կոռուպցիոն ժառանգության ստվերից։

«Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել:

Հետո՝ տեսա թե իրականում ինչ է կատարվում և դա կարծես հրաշք լիներ. Մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները՝ այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում».– ասել է կոնգրեսականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել