Operativ.am -ը գրում է

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 1-ին, Սևան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ժամը 19։30-ի սահմաններոմ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան, 28-ամյա Վահագն Միքայելյանը Սևանի Նաիրյան փողոցի «Զիմ» սուպերմարկետի մոտ նկատել է, որ 2 քաղաքացի վճաբանում և միմյանց հասցեին հահոյանքներ են տալիս։ Ոստիկանության օպերլիազորը մոտենում է նրանց, ներկայանում և ցույց տալիս ծառայողական վկայականը ու խնդրում, որպեսզի նրանք չվիճաբանեն, սակայն ոստիկանի օրինական պահանջն անտեսելուց բացի, վիճաբանողներից մեկը՝ Սևանի բնակիչ, 42-ամյա Վարազդատ Ավետիսյանը, ոչ միայն չի ենթարկվում Վ. Միքայելյանի օրինական պահանջներին, այլ նաև սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս ու հարձակվում իրեն կարգի հրավիրող ոստիկանի վրա։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ավետիսյանը նախկինում աշխատել է ոստիկանութան համակարգում և այս պահին էլ համարվում է ոստիկանության թոշակառու։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել