Tert.am-ը գրում է.

Արտախորհրդարանական ուժերը պետք իրենց մասնակցությունն ունենային Ընտրական օրենսգրքի փոփոխություններում. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը տարբեր լավ առաջարկներ ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Նա նաև հայտնեց, որ կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում ունի, բայց դեռ չի քննարկվել ձևաչափը:

- Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է ՍԴՀԿ-ն: Արդեն հստակ որոշում ունե՞ք:

- Այո՛, նախնական որոշում ունենք:

- Աշխատանքներ տանում ե՞ք, ի՞նչ աշխատանքներ եք տանում մարզային կառույցների հետ, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:

- Մեր կառույցների հետ մենք միշտ էլ աշխատանքները տանում ենք:

- Կուսակցությունում քննարկվել է՝ ի՞նչ ձևաչափով է լինելու ընտրությունների մասնակցությունը՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով:

- Դեռ պարզ չէ, իմ կարծիքով, դեռ ոչ մի կուսակցության համար էլ պարզ չէ իրենց մասնակցությունն ինչպես է լինելու: Առայժմ սպասողական վիճակում ենք:

- Քննարկումներ չե՞ն եղել այլ քաղաքական ուժերի հետ:

- Ոչ, քննարկումներ չենք անցկացնում ոչ մի կուսակցության հետ: Առայժմ ոչ մի քննարկումներ, ոչ մի խորհրդակցական որևէ բան չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել