ЕСЛИ НЫНЕ НАМ ПЛОХО, ТО ВСЕГДА ТАК БУДЕТ И ВПРЕДЬ/ ГОРАЦИЙ Флакк Квинт/
Քաղաքական գործունեությամբ զբաղվող հարգելի բիզնեսմեններ, խնդրում ենք «յան» տվեք քաղաքականությունից, շանս տվեք գոնե աչք բացենք, թողեք, որպեսզի ձեր «պանյատկեքով» աղքատ քաղաքական գործիչները մի որոշ ժամանակ գործեն առանց ձեր «դաբռոյի», հասկացեք՝ եթե այսպես շարունակվի, առաջինը տուժելու եք դուք, քանզի բան ունեք կորցնելու, իսկ հասարակ մարդիկ արդեն վաղուց ամեն ինչ կորցրել են, թույլ տվեք, որպեսզի նրանք այդ կորցրածի գոնե աննշան մասը վերականգնեն, թույլ տվեք, որպեսզի ձևավորվեն նոր ազգանպաստ քաղաքական ուժեր, մի խանգարենք նրանց կայացման պրոցեսին: Մի՛ փողակող արեք մի ամբողջ ազգին, մի՛ դիտեք այդ մարդկանց որպես ընտրական գործընթացի մի մասնիկ, ընկալեք նրանց որպես հայի, որը արժանի է լավ ապրելու:
Հ.Գ. Հարգելի ընթերցող, իսկ գիտեք, թե ինչու՞ նրանք չեն հեռանում քաղաքականությունից, ինչու՞ նրանք, չնայած ընդհանուր հասարակական կարծիքի, հրաժարականներ չեն տալիս, շարունակում են մնալ որպես պատգամավորներ... Բանը նրանում է, որ նրանք բոլորից լավ են հասկանում, որ եթե իրենք մի պահ դուրս գան քաղաքական հարթությունից, ապա դրանով իսկ նախադրյալներ կստեղծվեն նոր կենսունակ օրենքների ընդունման, ըստ որի՝ նրանք այլևս չեն կարող մենաշնորհել իրենց անվանական բիզնեսներում: Այստեղից կարելի է եզրակացնել, որ միայն նրանց առկայությունը արդեն հերիք է, որպեսզի մեր երկիրը առաջընթացներ չգրանցի...
replik.am



