Armsport.am-ը գրում է.

«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մոտ է Լոնդոնի «Չելսին» գլխավորելուն:

Ինչպես հայտնում է «The Guardian»-ը, լոնդոնցիները Սարիի նշանակման մասին կհայտնեն մինչև հուլիսի 9-ը, երբ արձակուրդից վերադառնան ԱԱ-2018-ին չհայտավորված ֆուտբոլիստները:

Սարին կգլխավորի «Չելսին» նույնիսկ այն ժամանակ, երբ «թոշակառուների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն կազմել է թիմի մինչմրցաշրջանային պատրաստության ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել