«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտը» (Caspian Defense Studies Institute – CDSI) ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ տեղեկություններ է հրապարակել, որոնք ձեռք են բերել ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում։
Այսպիսով ՝ 2018 թ․ 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել է 15 զինծառայող, որից՝ 2 սպա, 2 ենթասպա, 10 ժամկետային և 1 պայմանագրային զինծառայողներ։
Մարտական կորուստները կազմում են 3 հոգի, իսկ ոչ մարտական կորուստները՝ 12 հոգի։
Կորուստներից 14-ը պաշտպանության նախարարության զինծառայողներ են, իսկ 1-ը՝ պետական սահմանապահ ծառայության։
3 զինծառայողներ ոչնչացվել են հայկական զինված ուժերի կողմից, 2-ը մահացել են հիվանդության պատճառով, 1-ը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, 3-ը սպանվել են անհայտ հանգամանքներում, 3-ը սպանվել են համածառայակիցների կողմից, 1-ը՝ ՃՏՊ և 2-ը՝ ականի պայթունի հետևանքով։
Չնայած որ CDSI թվերը հիմնականում վերցվել են բաց աղբյուրներից (սոցիալական ցանցեր, ընդդիմադիր լրատվամիջոցներ և այլն) և էապես տարբերվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական տվյալներից, այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի մարտական և ոչ մարտական կորուստների թիվն իրականում ավելի մեծ է։