Երկրագնդի բնական հարստությունների քառասուն տոկոսը գտնվում Ռուսաստանում։ Միայն այս փաստը բավական է հասկանալու, թե ինչու են շահագրգռված այդ երկրի կազմաքանդումով․․․ Խնդիրն այն է, որ այսօր համաշխարհային քաղաքականությունը իրականացվում է ոչ խորագիտակ մարդկանց կողմից․․․ Եթե մի պահ անտեսենք Ռուսաստանի ռազմական հզորությունը, ապա վերոհիշյալն արդեն իսկ հուշում է, որ այդ մարդիկ երբեք չեն կարողանա ընդունել և իրականացնել այնպիսի քաղաքականություն, որն իրականում նպաստի Ռուսական պետության կազմաքանդմանը․․․ Հակառակը, մինչ այժմ իրականացվել է այնպիսի քաղաքականություն, որը նպաստել է Ռուսաստանի տնտեսության, նախ և առաջ ռազմական արդյունաբերության զարգացմանը․․․ Ըստ էության Ռուսաստանը խնդիր չունի, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը սանկցիաներ կիրառի նրա նկատմամբ, որն իրականում ավելի թուլացնում է եվրոպային և հենց ԱՄՆ-ին, քան Ռուսաստանին, քանզի վաղ թե ուշ, նորից ռուսական բնական հարստության խիստ պահանջարկ է առաջանալու, թեև այն ժամանակ, ով գիտի, գուցե այդ երկիրն արդեն ինքը պատրաստի արտադրանք առաջարկի աշխարհին․․․ Իսկ Չինաստանը օգտվում է․․․ Ընդ որում, ինչ էլ լինի, այս երկիրը միշտ օգտվելու է, որը ցայտուն վկայում է, թե որքան ճիշտ և հավասարակշված քաղաքականություն է իրականացվում այդ երկրի ղեկավարության կողմից․․․ Վերջապես, որն է մեր, մեր ժողովրդի, մեր պետության նպատակը։ Ռուսաստանի կազմաքանդո՞ւմը, որի հավանական փլատակների տակ մեր փոքրիկ երկիրը իսպառ կանհետանա երկրագնդի վրայից, թե՞ այս բացառիկ ժամանակաշրջանում, երբ նորագույն զենքերը անսահմանափակ հնարավորություն են ընձեռում զուտ <<պաշտպանական>> տեսակետից, նորից տուրք տալով անմտությանը, ընկնել երրորդ ուժի հետևից, շարունակել վարկեր վերցնել և փակուղու առաջ կանգնեցնել պետության գոյությունը՝ ինչպես եղել է մեր ամբողջ պատմության ընթացքում․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: