Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետևողականորեն քայքայում է Եվրամիությունը և ամենևին էլ «Եվրոպայի փրկիչը» չէ՝ ինչպես նրան ներկայացնում են որոշ արևմտյան քաղաքական գործիչներ։ Այս մասին հայտնում է Politico Europe պարբերականը։

Պարբերականը նշում է, որ «ժամանակակից Ժաննա դ’Արկի» և արևմտյան արժեքների պաշտպանի կերպար ստեղծելուն օգնել է միգրացիոն քաղաքականությունը, սակայն հենց դրանում է թաքնված Եվրամիության փլուզումը։

«Մերկելի շատ նախկին դաշնակիցներ ոչ միայն մտահոգություն են հայտնում նրա ներքին քաղաքականության հետ կապված, այլ հարց են տալիս, որը գերմանական իսթեբլիշմենթի մեծ մասը մինչ օրս սրբապղծություն է համարում․ արդյո՞ք նա Եվրոպան մասերի չի բաժանում»,-գրում է պարբերականը։

Նշվում է, որ կանցլերի պաշտոնում Մերկելը երկու հիմնախնդրի է բախվել՝ հանրության մի շարք երկրներում պարտքերի հետ կապված ճգնաժամը և փախստականների հոսքը։ Իսկ, այսպես կոչված, Եվրոգոտու ճգնաժամը ԵՄ-ում ճեղքերի հանգեցրեց։ Մի քանի տարի առաջ Եվրոպա ներթափանցած ներգաղթյալները ևս «մեծ ճեղք» են առաջացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել