Tert.am-ը գրում է.

Ամենևին էլ զարմանալի չէ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմակողմ արտաքին քաղաքականություն է վարում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը՝ անդրադառնալով Հայաստանի նոր իշխանությունների կողմից հուլիսին Բրյուսել կայանալիք առաջին այցին։

«Դեռևս սկզբից հասկանալի էր, որ ով էլ լինի Հայաստանի ղեկավարը, անվտանգություն ապահովելու խնդիր է ունենալու: Ռուսաստանն այս տեսանկյունից Հայաստանի վստահելի գործընկերն է, և Նիկոլ Փաշինյանը, իմ կարծիքով, սա լավ է գիտակցում: ՀՀ վարչապետը գիտի, որ Ռուսաստանի հետ կոնստրուկտիվ հարաբերությունները դրական են ազդում երկրի զարգացման վրա: Միաժամանակ, հարաբերություններ կան Եվրամիության հետ»,- ասաց Ֆյոդոր Լուկյանովը:

Փորձագետի խոսքով՝ ինքը չունի այն տպավորությունը, որ Հայաստանը ռուսամետ կամ եվրոպամետ քաղաքականություն է վարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել