Tert.am-ը գրում է.
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը, որը ընդունվեց: Նախագիծը ներկայացրել է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը:
Նա նշեց, որ առաջարկվում է մեծածածխ և մանրածախ առևտուրը տարանջատվի առևտրային ցանցերում, որը հնարավորություն կտա, որ փոքր սուբյեկտները կարողանան մրցակցել առևտրային ցանցից դուրս: Արծվիկ Մինասյանը նշեց, որ գաղափարն ընդունելի է իրենց համար, սակայն կարգավորման առաջարկված ձևակերպումները մի շարք հարցեր են առաջադրում:
«Մեր կարծիքով՝ հասկացությունները նույնականացնելու համաչափության կանոնը պահելու իմաստով պետք է հասկացությունները նույն կերպ ներկայացվեն:
Այդ տեսակետից առաջարկում ենք՝ սահմանումը լրացուցիչ քննարկման վերանայման ենթարկվի»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



