Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ գլուխն ու զորավարժություններից 42 օր առաջ նախօրոք չի ծանուցել դրանց մասին, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն` անդրադառնալով հուլիսի 2-6-ն Ադրբեջանի ԶՈւ կողմից անցկացվելիք լայնամասշտաբ զորավարժություններին:

«Ադրբեջանը հայտարարել է հուլիսին լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Համաձայն ԵԱՀԿ Վիեննայի Փաստաթղթի 5-րդ բաժնի Ադրբեջանը պարտավոր էր նախօրոք ծանուցել այդ զորավարժությունները առնվազն 42 օր առաջ, ինչը չի կատարվել: Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացումը, ի խախտումն ԵԱՀԿ հանձնառությունների, կրում է շարունակական բնույթ՝ բացասաբար ազդելով տարածաշրջանում ռազմական թափանցիկության և կանխատեսելիության վրա», - ասաց Տիգրան Բալայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել