Վայրի, կուսական բնություն, գահավիժող ջրվեժներ, անմոռանալի մայրամուտներ, անվերջանալի թվացող խորը ձորեր. դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանն իր համար հենց այսպիսի ճանապարհորդություն է կազմակերպել: Լիլիթն արդեն 6 ամիս է՝ շրջագայում է ու բացահայտում ասիական մշակույթը: Տպավորիչ ու էկզոտիկ հանգստի մանրամասներով նա առաջինը կիսվել է BlogNews.am-ի հետ:

Պարզվում է՝ դերասանուհու համար աշխատանքային տարին ոչ միայն ավարտված է, այլև, կարելի է ասել, որ չի էլ սկսվել, քանի որ Լիլիթը հենց տարվա սկզբին՝ հունվարից է սկսել ճանապարհորդել, երբ ATV հեռուստաընկերությամբ փակվեց «I առավոտ» ժամանցային ծրագիրը. «Սկզբում որոշել էի չհրապարակայնացնել ճանապարհորդությունս, սակայն երբ հասկացա, թե որքան շատ մարդկանց կարող եմ ոգեշնչել` ճանապարհորդելու, տեսնելու տարբերվող մշակույթ, բնություն և գյուղեր ու քաղաքներ, զգացի, թե որքան բարձր է սրտիս թրթիռը, որոշեցի կիսվել ու մարդկանց ծանոթացնել մեկ այլ աշխարհի հետ»,- ասում է Լիլիթը:  

36257463_2286784117998707_7635130303735922688_n35344798_2261629957180790_1243606423347134464_nԴերասանուհին շրջագայությունը սկսել է մտերիմ ընկերուհու հետ, իսկ այժմ մենակ է վայելում հանգիստը. «Այս պահին ամառային հանգիստս անցկացնում եմ Ինդոնեզիայում գտնվող հրաշք Բալի կզղում: Արդեն հասցրել եմ տարբեր ազգերի և մշակույթների, տարբեր աշխարհայացքների շատ ընկերներ ձեռք բերել, ինչը շատ հետաքրքիր է և ուսուցանող, քանի որ բոլորից ինչ-որ բան սովորում ես: Այս տարի հասցրել եմ գնալ Հնդկաստան, Թաիլանդ և Ինդոնեզիա»,- նշում է Լիլիթն ու հավելում, որ ակտիվ հանգստի կողմնակից է: Առավոտյան շատ վաղ է արթնանում, հայտնաբերում տեսարժան վայրերն ու սրտատրոփ վազում դուրս:

Ինչպես գիտենք, դերասանուհու համար վաղուց յոգան տարերք ու ապրելաոճ է դարձել, ու Լիլիթը չի մոռացել ճանապարհորդության ընթացքում հաճելին համատեղել օգտակարի հետ. «Այս ընթացքում միանշանակ զբաղվում եմ յոգայով յոգայի մոտակա կենտրոններում (ի դեպ, ասեմ, որ այստեղ շատ կան յոգայի կենտրոններ), պարով և այլն: Այստեղ արդեն հասցրել եմ աշխատել` դասավանդելով յոգա: Գումարային տեսակետից շատ ավելի ապահով է լինում, երբ ճանապարհորդելու ընթացքում գտնում ես որևէ գործ, իմ պարագայում` յոգայի դասավանդում, և աշխատում թեկուզ օրը 1-2 ժամ»:

35855927_2275854685758317_6082322136708415488_n35886247_2275860245757761_869926581919809536_n

Լիլիթին տպավորել է այն ամենն, ինչն այս ընթացքում հասցրել է տեսնել. «Տեսել եմ բնություն, վայրի, կուսական բնություն, զգացել եմ դրա շունչն ու հզորությունը, տեսել եմ գահավիժող ջրվեժներ, անմոռանալի մայրամուտներ, անվերջանալի թվացող խորը ձորեր, շինություններ, որոնց ճարտարապետությունը հիմնովին տարբերվում է մեր կառույցներից, դիզայն ու ձևավորում, որը բնորոշ է միայն այս կղզուն: Էլ չեմ ասում համեղ ուտեստների մասին: Անմոռանալի օրեր են»:

28-ամյա դերասանուհին հաճախ է ճանապարհորդում, բազում երկրներում է հասցրել լինել: Լիլիթից նաև հետաքրքրվեցինք՝ ո՞րն է առաջին իրը, որը սովորաբար վերցնում է իր հետ ճամպրուկները դասավորելիս. «Այս անգամ որոշեցի ճանապարհորդել մի ուսապարկով, շատ թեթև, այնպես որ, շատ քիչ իրեր ունեմ, միայն ամենաանհրաժեշտ բաները: Առաջին իրը, որ վերցնում եմ, հեռախոսիս մարտկոցն է: Հեռախոսն անհրաժեշտ է ծնողներիս, հարազատներիս և ընկերներիս հետ միշտ կապի մեջ լինելու, ինչպես նաև այցելած երկրի մասին անհրաժեշտ տեղեկությունը կարդալու, տեսարժան վայրերը հայտնաբերելու և, ինչու չէ, լուսա- կամ տեսանկարահանվելու համար: Ասեմ, որ շատ նկարներ չունեմ, քանի որ այնքան գեղեցիկ է ամեն ինչ շուրջս, այնքան տարված եմ լինում, որ նույնիսկ նկարվելու մասին չեմ էլ հասցնում մտածել»,- եզրափակեց Լիլիթը:

36276406_2286780617999057_351249490688081920_n36264076_2286784537998665_6341611305232760832_n36276673_2286783127998806_6566718340876730368_n36289911_2286784404665345_2862127070312398848_n36032596_2286782287998890_5780857342820089856_n36292042_2286784151332037_5544776481051246592_n32532373_2217086461635140_6079860897109508096_n36283342_2286780974665688_7701437898637180928_n35885438_2283116288365490_9158666061027999744_n36300504_2286780774665708_1677534708793081856_n36373719_2286784301332022_2241050408191524864_n33491402_2230556226954830_3189571051927371776_n36367629_2286783804665405_7197872216044732416_n36319101_2286781034665682_7221867360808861696_n33077983_2225060930837693_3667783065830162432_n36326968_2286783477998771_2586609350680248320_n36331860_2286783774665408_6757080517025202176_n32153729_2208725685804551_814326181573689344_n - Copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Հարոյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել