Վարունգը և ջուրը հրաշալի համադրություն են։

Վերցրեք մեկ մեծ սափոր ջուր, ավելացրեք կտրտած վարունգ, մի քանի կտոր կիտրոն, 12 անանուխի տերև և մեկ թեյի գդալ քերած կոճապղպեղի արմատ: Խառնեք բաղադրիչները և դրեք սառնարան:

Խմել միանգամից արթնանալուն պես՝ դատարկ ստամոքսին և սպասել մեկ ժամ՝ մինչև նախաճաշելը, քանի որ միայն այդ կերպ այն արդյունավետ կլինի:

Այս ըմպելիքը խորհուրդ է տրվում խմել օրական երկու անգամ: Բոլոր բաղադրիչները բնական են, այնպես որ, անցանկալի հետևանքներ լինել չեն կարող: Այն ոչ միայն կօգնի ձեզ կորցնել ավելորդ քաշ, այլ նաև կբարձրացնի ձեր դիմադրողականությունը:

Վարունգից և ջրից պատրաստված ըմպելիքը հարուստ է այնպիսի տարրերով, որոնք բուժում են ակնեն։ Այս հյութը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք հրաշալի են մաշկի խնամքի համար։

Վարունգով ջուրն օրգանիզմը մաքրելու լավագույն միջոցներից մեկն է։ Այն մեծ քանակությամբ մանրաթելեր և ջուր է պարունակում, որոնք օրգանիզմից դուրս են բերում տոքսինները։

Ինչպե՞ս պատրաստել վարունգի ջուրը

Ձեզանից կպահանջվի 1 թարմ վարունգ, 2լ ջուր և վերջ:

Վարունգը լավ լվացեք: Կարող եք կեղևազատել կամ թողնել կեղևը՝ ըստ ցանկության: Կտրատեք շրջանակներով և դրեք ջրով լի տարայի մեջ: Թողեք՝ վարունգը մնա ջրի մեջ մեկ գիշեր կամ առնվազն մի քանի ժամ: Կարող եք նաև անանուխ, կիտրոն կամ մի քանի հատապտուղներ ավելացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել