Նախիջևանի հատվածում ադրբեջանական նոր դիրքն է։ Լուսանկարն արվել է հայկական մեր նոր դիրքից, որը հատուկ ստեղծվել է ադրբեջանական նոր դիրքերը վերահսկելու համար։
Հիմա ուշադրություն դարձրեք, որ պարզ երևում են աշխատանք կատարող 6 զինվորները, ովքեր ամբողջ ընթացքում անիվներ և պարկեր էին դասավորում։ Հետո գնացին մի փոքր ներքև՝ հաց ուտելու, հետո 2 հոգի դիրքի վերևի ձախ մասում լվացվում էին: Երևի այլևս հետաքրքիր չէ թշնամու զինվորների հետագա գործողությունները, բայց ասեմ, որ իրենց դիրքի ամբողջ շարժը՝ աշխատանքներ, հաց ուտել, լվացվել, բնակարան կարիքները հոգալ և այլն, այ այսպես մեր աչքի տակ են։
Սա, եթե կցանկանաք, կարող եք տարածել, մինչև մյուս դիրքին անդրադառնամ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1688826391166090&set=a.443487635699978.13025349.100001162375980&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել