Armtimes.com-ը գրում է.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին պաշտպանեց ՀԳՀԾ-ն:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գութերեշը Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում անվտանգության հարցով գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ՀԳՀԾ-ն միջազգային հանրության նվաճումը համարեց, որը պիտի պահպանվի:

«ՀԳՀԾ-ն պիտի շարունակի մնալ խաղաղության ու անվտանգության արժեքավոր բաղադրիչ տարրը»,-հայտարարեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Գութերեշն ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀԳՀԾ-ի հանդեպ իր հովանավորությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին կրկնմելիվ հակաիրանական անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու և երեքից վեցամսյա ժամկետում միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

Թրամփի այդ քայլը ներքին ու միջազգային խիստ դատապարտման արժանացավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել