Yerkir.am-ը գրում է.

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօրվա ավագանու նիստում առաջարկեց օրակարգում ընդգրկել նաև Երևանի քաղաքապետի հրաժարականի և ավագանին ցրելու հարցը:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցում նիստին առողջական խնդիրների պատճառով,  և նիստը վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Արեյանը նշեց, որ քաղաքապետի հրաժարականի ձևակերպման պահանջներն առկա են ՏԻՄ օրենքի 40-րդ հոդվածում, ըստ որի՝ քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ գործընթացն է ներկայացված: «Այս հարցն օրենսդրորեն է կարգավորվում և չի տեղավորվում այսօրվա նիստի օրակարգի պահանջների մեջ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել