Պերումում հազարամյա մումիա է հայտնաբերվել, որը, թեև շատ նման է մարդու, բայց վերջույթներին երեքական մատ ունի։ ԴՆԹ հետազոտությունները ցույց են տվել, որ այն 1400-1800 տարեկան է և 98,5%-ով համապատասխանում է մարդու ԴՆԹ-ին։

Մումիան իգական սեռի է եղել։ Գիտնականները նրան պայմանականորեն տվել են Մարիա անունը։ Նրանք կարծում են, որ շատ հավանական է՝ Մարիան մարդու հնագույն տեսակ է, որի մասին դեռ ոչ ոք չգիտի։

Որոշ գիտնականներ այն կարծիքին են, որ Մարիան այլմոլորակային է կամ առնվազն մարդու և այլմոլորակային էակի խառնուրդ։ Բանն այն է, որ նրա հետ բացահայտվել է մի աղջնակի մումիա, որն էլ չորս մատ ունի։ Նրանք երկուսն էլ ծածկված են անհայտ ծագում ունեցող սպիտակ նյութով։

Բացի այդ՝ նրա մարմնի մասերի չափերն էլ չեն համապատասխանում սովորական մարդու մարմնի չափերին, ինչն էլ ավելի է դժվարեցնում գիտնականների գործը։ Հետազոտությունները շարունակվում են, և հույսերը մեծ են, որ կարևոր բացահայտումներ դեռևս կլինեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել