Մելանյա Թրամփն այդպես էլ պաշտոնական հայտարարությամբ չկիսվեց, որպեսզի բացատրեր հագուստի` վերջերս արած իր ընտրությունը՝ «Ինձ համար միևնույնն է» գրությամբ բաճկոնը, որն առաջին տիկինը հագել էր միգրանտների երեխաների հետ հանդիպմանը։ Տիկին Թրամփը միայն կիսվել էր հանդիպման մասին պատմող լուսանկարներով և տեսանյութով՝ հայտնելով, որ երեխաները շատ բարի են եղել, և որ ինքը հույս ունի, որ Կոնգրեսը որոշում կկայացնի։

Վերջին օրերին համացանցի լսարանը տարբեր վարկածներ էր առաջարկում, թե ինչու է նա այդպես արել. ոմանք գտնում են, որ նա անսիրտ է, մյուսերը կարծում են, որ այս կերպարը եկել էր ապացուցելու, որ առաջին տիկնոջ արտաքինն է մարդկանց համար կարևոր և ոչ՝ արած գործը. բոլորը ուշադրություն են դարձրել միայն նրա բաճկոնին, ինչն էլ ցանկանում էր ապացուցել նրա թիմը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել