Իրանի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափով (Իրան-Հայաստան-Վրաստան) համագործակցության մասին շատ է գրվել և քննարկվել։ Համագործակցության դաշտն իրոք մեծ է, մի շրջանում գազի տարանցման ոլորտում համագործակցությունը մի շարք գործոններով պայմանավորված՝ շարունակություն չունեցավ: Սակայն վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցությունն ու փոխվստահության բարձր մակարդակը հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության պայմաններ են ստեղծել: Այս օրերին Իրանի և Վրաստանի միջև կայացած պաշտոնական հանդիպումների ընթացքում, ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, քննարկվել է նաև Հայաստանի հետ համագործակցելու հարցը: Իրանական կողմը նույնիսկ ավելի առարկայական է խոսել, մասնավորապես, Իրանը նպատակ ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համագործակցության շրջանակներում Հայաստանի՝ Իրանին փոխանցվող էլեկտրաէներգիան վաճառել Վրաստանին: Պայմանագիրը շուտով կստորագրվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: