Քեթի և Էմի երկվորյակների լույս աշխարհ գալը բժիշկները մեկնաբանեցին որպես մեծագույն հաջողություն: Նրանք, հակառակ բնության օրենքներին, ծնվել են 87 օրվա տարբերությամբ: Նրանց մոր կծկումները սկսել էին 4 ամիս վաղ, և բժիշկները համոզված չէին, որ երեխաներին փրկել կհաջողվի: Նա երկրվորյակներից ավագին՝ Էմիին, լույս աշխարհ բերեց հղիության 26-րդ շաբաթում: Երեխան կշռում էր գրեթե 500 գրամ: Անհայտ պատճառով մոր կծկումները դադարեցին: Արդեն 87 օր անց ծնվեց նաև Քեթին՝ 2.5 կգ քաշով: Բժիշկները պարզել էին, որ նա աուտիզմ ունի, սակայն բուժումից հետո երեխան առողջանում է: Ըստ բժիշկների՝ երկվորյակների ծնունդը՝ ժամանակային այսպիսի տարբերությամբ, իսկական հրաշք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել