Samsung-ն առանց շրջանակի երկու՝ հիմնական և երկրորդ, էկրանով սմարթֆոն է պատենտավորել։ Երկրորդը կլինի հետին հատվածում։ Այս մասին հաղորդում է Mobielkopen-ը։

Սարքավորումը կունենա կլորացված անկյուններ, առջևի հատվածում կլինի միայն մեկ շրջանակ՝ վերինը՝ բարձրախոսներով և առջևի տեսախցիկով։ Երկրորդ էկրանը կտեղակայվի հետին պանելի վերնամասում, դրա տակ՝ տեսախցիկը և տեսալուսարձակը։

Նշենք, որ Samsung-ն առաջին ընկերությունը չէ, որ նման սմարթֆոն կարտադրի։ Ավելի վաղ նման առանձնահատկություն է ստացել Meizu Pro 7-ը։

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել