Ռուսաստանի 32-ամյա բնակչուհին դեմքին տարօրինակ, չանցնող բշտիկներ է հայտնաբերել, որոնք, պարզվել է, իր մաշկի տակ ապրող մակաբույծ է։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Աղջիկը երկու շաբաթ պայքարել է տարօրինակ ցանի դեմ։ Սակայն նա նկատել է, որ բշտիկները նախ աչքի տակ են եղել, հետո տեղափոխվել են։

Տասը օր անց ցանն անհետացել է, սակայն աղջկա շուրթը սկսել է ուռչել։ Զննելիս բժիշկները պարզել են, որ շուրթի տակ ինչ-որ բան է շարժվում և մակաբույծ որդի հայտնաբերել, որին հեռացրել են վիրահատական միջամտությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել