Holywood Vampires խմբի համերգային շրջագայությունը սկսելուց առաջ, որտեղ Ջոնի Դեփը կիթառ է նվագում, դերասանը հարցազրույց է տվել Rolling Stone պարբերականին, որը շատ բաց ու անկեղծ է ստացվել։ Ջոնին հիշել է նաև Էմբեր Հերդի հետ ամուսնալուծությունը և ապրած հիասթափությունը։
«Իմ անկումն այնքան խորն էր, որքան հնարավոր է։ Ես չէի կարող ամեն օր ցավ ապրել»,- ասել է դերասանը։
Նա խոստովանել է, որ հույզերը հաղթահարելու համար սկսել է հուշեր գրել։
Ամուսնալուծության ժամանակ սկսվել են Դեփի և ֆինանսական մենեջերների քաշքշուկները։ Դերասանը նրանց խարդախության և իր փողերը վատնելու մեջ է մեղադրել։ Իսկ նրանք լրագրողներին պատմել են իրենց նախկին հաճախորդի կյանքի և արտասովոր գնումների մասին։
«Իմ որդին դպրոցում մյուս երեխաներից լսել է, որ իր հայրն ամբողջ գումարը կորցրել է։ Դա ճիշտ չէ»,-ասել է Դեփը։
«Վիրավորական է ասելը, որ 30 հազար դոլար գինու վրա եմ ծախսել, քանի որ գումարն ավելի մեծ էր»,-հավելել է Դեփը։