Երեկ՝ հունիսի 20-ին, «Շանթ» հեռուստաընկերությունը տոնել է իր գործունեության 24-ամյակը: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս հեռուստաընկերության տարեդարձի առթիվ կազմակերպվել է տոնական միջոցառում, որին ներկա են եղել հեռուստաընկերության ողջ անձնակազմը, այդ թվում՝ հայտնի ու սիրված դերասաններ, հաղորդավարներ, երգիչ-երգչուհիներ, ովքեր իրենց մասնագիտական առաջին քայլերն արել են հենց այս հեռուստաընկերությունում:

Տոնական երեկոյի ընթացքում կազմակերպված ինտերակտիվ շոուի միջոցով անձնակազմն ամփոփել է հեռուստաընկերության անցած ողջ ճանապարհը: Տարեդարձն իրենց կատարումներով շնորհավորել են «Ժողովրդական երգիչ», «X factor», «Հայ սուպերսթար» երաժշտական մրցույթների մասնակիցները:

Շնորհավորելով «Շանթ»-ի ողջ աշխատակազմին հոբելյանական տարեդարձի կապակցությամբ՝  տոնական տորթը կտրել է հեռուտաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել