Tert.am Life-ը գրում է.

Դերասան Էդգար Իգիթյանը, որը «Էլենի օրագիրը» նախագծի գլխավոր հերոսներից էր, ներկայումս պատրաստվում է հեռուստադիտողներին ներկայանալ նորովի՝  «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նոր՝ սպասվող հեռուստասերիալի շրջանակներում։ 

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է իրեն լայն ճանաչում բերած Մաքսի կերպարից, նրան հետևում թողնելուց և արդեն նորովի ներկայանալուց։

«Մաքսի կերպարի հետ մեր կապվածությունը միանշանակ դեռ կա։ «Էլենի օրագիրը» ինձ, որպես դերասան, իսկապես շատ բան է տվել։ Չնայած իմ մուտքը հեռուստատեսություն եղել «Սահմանին» նախագծով, սակայն Մաքսի կերպարի դեպքում շեշտը դրված էր խոսքի վրա և այստեղ խաղարկային շատ բաներ կային։ Որքան էլ Մաքսի հետ կապված լինեմ՝ ես ուրախ եմ, որ  նախագիծը ճիշտ ժամանակին ունեցավ իր տրամաբանական ավարտը։ Եթե որևէ նախագիծ երկարում է այն քիչ թե շատ կորցնում է այն ոգևորությունը, որն ի սկզբանե եղել է։ Մեր դեպքում նման բան իհարկե տեղի չունեցավ»,- ասաց դերասանը։

Էդգարի խոսքով՝ իր արդեն հայտնի կերպարից բաժանմանը նայել է սթափ ու հանգիստ․ «Ամեն ինչ պետք է ունենա ինչպես սկիզբ, այնպես էլ՝ ավարտ։ Ներկայումս արդեն ուրիշ կերպարի վրա եմ աշխատում և փորձում եմ հետաքրքրությունը գտնել դրա մեջ։ Ինքս ուզում էի մարմնավորել կերպար, որը կկարողանայի ուրիշ կերպ մատուցել, այլ կերպ ներկայացնել»։  

Հեռուստադիտողները դերասանին նոր նախագծում կտեսնեն բացասական գծերով, սակայն, վստահեցրեց Էդգարը, որոշ գծեր հեռուստադիտողներին, ամեն դեպքում, դուր են գալու․ «Պետք է կերպարիս լավ ճանաչեմ, կարողանամ գտնել իր պատմությունը, ստեղծեմ իմը, որ կարողանամ կերտել այնպես, ինչպես ես եմ ուզում։ «Երկուսով» նախագծի նկարահանումները դեռ նոր են սկսվել՝ հետևաբար դեռ սկզբնական փուլում է, երբ ինքս էլ փորձում եմ պատկերացնել, թե ինչ է ստացվելու։ Մարմնավորում եմ բացասական կերպարի․ սկզբում նա վատն է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն՝ չեմ կարող ասել։  Ժպիտը, հումորները, որոշ մտքեր՝ հեռուստադիտողները կսիրեն, բայց ընդհանուր իր տեսակը վատն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել