Tert.am Life-ը գրում է.

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագծի՝ «Թղթե երազանք» բազմասերիանոց հեռուստաֆիլմի փակ պրեմիերան՝ հայտնի հյուրերի մասնակցությամբ։  

Tert.am Life-ը ներկա է եղել փակ դիտմանն ու ֆիքսել ամենահետաքրքիր դրվագները։  

Ավելի վաղ մենք ընթերցողներին պատմել ենք բազմասերիանոց նախագծի մասին։ Սցենարիստ Անի Մաղաքյանի խոսքով կերպարը, որին հեռուստադիտողները կտեսնեն էկրանին՝ հավաքական է, որը ստեղծելիս սցենարիստն ու բեմադրող-ռեժիսորը օգտվել են 2014 թվականին «Շանթ» հեռուստաընկերության կազմակերպած «Ապագայի համար» հեռուստամարաթոնի ռեպորտաժներից, որոնք պատմում էին իրական պատմություններ՝ անապահով պայամաններում ապրող գյումրեցի երեխաների երազանքների և առօրյայի մասին։  

Պրեմիերայի շրջանակներում ցուցադրվեց «Թղթե երազանք» հեռուստանովելի առաջին մի քանի սերիաներից հավաքված մոտ մեկ ժամ տևողությամբ դեմո տարբերակը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել