Tert.am-ը գրում է.

12։09

«Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիան: Քիչ առաջ միջադեպ եղավ՝ ինչ-որ մեկը սպառնացել է ցուցարարներից մեկին։ Վերջինս ասաց, թե ինչ-որ մեկն իրեն ասել է. «Ակցիան պրծնի, դու քո հալը կտենաս»:

12.05

Հունվարից պայմանագիր կա, որ և՛ հին սրահում, և՛ նոր սրահում աշխատակիցները պետք է վճարեն 50.000 դրամ, սակայն խնդրեցին 2 ամսով զեղչ անել, և մենք համաձայնեցինք, որ  2 ամիս նրանք վճարեն 35.00 դրամ: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու 20 տոկոս զեղչի փոխարեն 5000 դրամով թանկացրել են փոքր սրահի վարձավճարները, ինչը նաև բողոքի ակցիայի առիթ է դարձել: Նրա խոսքով՝ արդեն 2 տարի է՝ ինքը փորձում է աշխատակիցներին բացատրել, որ ամեն ինչ թանկացել է, և նախկին գներն այլևս արդիական չեն:

«28 տարի առաջ 35 հազարով պայմանագիր ենք կապել, բայց 28 տարի առաջ 35 հազարը 100 դոլարից ավելի էր, իսկ հիմա չի բավարարում, որովհետև հոսնաք, ջուր, ամեն ինչ թանկացել է, բոլոր ծառայությունները թանկացել են:


Եթե վաղը ստացվի, որ մենք բանկրոտ լինենք, չկարողանանք մեր մուծումները կատարել, որովհետև շատ մեծ ծախսեր ունենք, չեք գալու ասեք՝ հո դու հիմար չես, չէի՞ր կարող հաշվարկել՝ բիզնեսը շահեկան է, թե ոչ»,- ասաց նա:


Վաղարշ Աբրահամյանը համակարծիք չէ, որ շուկայի հարևանությամբ ընթացող շինարարությունը փակել է «Ոսկու աշխարհ» շուկայի մուտքը: Ըստ նրա՝ դա զուտ դժգոհելու պատճառաբանություն է, սակայն միշտ նույն քանակությամբ մարդիկ են եկել:


«Հիմա ես չեմ կարող հաճախորդին ասել՝ գիտես, էս մուտքից մտի, էն մյուսից մի մտի: 30 տարի է՝ աշխատում են, մուտքը շահեկան էր, հիմա իրենք մտածում են, որ Փաշինյանը եկել է իշխանության՝ ժողովրդի շահերը պաշտպանելու: Փաշինյանի իշխանության գալու համար ամենաուրախը ես եմ, որ երկրում կարգ ու կանոն է հաստատվելու: Փաշինյանը եկել է ժողովրդի շահերը պաշտպանելու, ժողովուրդը ես եմ, մի մասնիկն եմ, հավաքած գումարից հարկ եմ տալիս պետությանը: Ոչ մի բան չեմ թաքցնում, իրենք ինձ չեն վճարում, իրենք բանկին են վճարում»,- ընդգծեց Աբրահամյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել