Armtimes.com-ը գրում է.

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետեւ Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին: Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից:

Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք եւ զսպվածություն, միեւնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաեւ ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին՝ իր սեփական դիմումի համաձայն, քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

Նշենք, որ  մեր տեղեկություններով, Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տվել: Մեր ունեցած տեղեկություններով, վերջին շրջանում նա ակտիվորեն սկսել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ եւ անգամ ստացել էր նրանից հրահանգ, որ իրավիճակի թեժացման պարագայում հրաժարական է տալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել