Գումար աշխատելու նպատակով մոդելները միշտ չէ, որ հաշվի են առնում, թե ինչ են գովազդում, ինչի արդյունքում հայտնվում են տարատեսակ վատ պատմությունների մեջ: Իռլանդացի մոդել Ջեսսի Վարդը կարող է ազատազրկման ենթարկվել բուքմեյքերական գրասենյակի գովազդի համար: 19-ամյա աղջիկն այնպիսի լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցուցադրում է բուքմեյքերական գրասենյակի լոգոն: Թայլանդում խաղերն արգելված են, այնպես որ, դրանց գովազդը ևս քրեորեն պատժելի է: Աղջկան մինչև մեկ տարվա ազատազրկում է սպառնում: Ջեսսին հրապարակայնորեն ներողություն է խնդրել և հայտարարել, որ չգիտեր հնարավոր պատժի մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել