Armsport.am-ը գրում է.

Աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբում կայացավ երկրորդ տուրի առաջին հանդիպումը:

Պորտուգալիայի հավաքականը «Լուժնիկիում» մրցեց Մարոկկոյի ընտրանու հետ: Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց: 4-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն:

Սպասվում էր, որ մնացած ժամանակահատվածում շատ գոլեր կլինեն, սակայն հաշիվն այպդես էլ չփոխվեց:

Պորտուգալիան հաղթեց 1:0 հաշվով ու 4 միավորով առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Խմբի մյուս խաղում Իրանը, ով ունի 3 միավոր, կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել