ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ-ում Մոլդովայի պատվիրակության ղեկավար Վիոլետա Իվանովի հետ հանդիպմանը քննարկել են սևծովյան տարածաշրջանում առկա հակամարտությունները։

ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ կողմերը կարևորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, փոխայցերի աշխուժացումը:
Զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն ու մտահոգություններ հայտնել որոշ խնդիրների առնչությամբ: Կարևորվել է հակամարտությունների կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Խնդրի ռազմական լուծումն անթույլատրելի է: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չպետք է լինի: Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել