Թագավորական ընտանիքում դայակների դերը շատ կարևոր է: Սա հեշտ աշխատանք չէ, դրա համար էլ դայակները լավ են վարձատրվում: Ակնհայտ է, որ այս աշխատանքը ստանում են միայն լավագույնները: Իմիջիայլոց, կանայք, ովքեր պատրաստվում են զբաղվել այս գործով, պետք է անցնեն տարբեր փորձությունների միջով և պատրաստ լինեն իրենց կյանքը նվիրել երեխայի դաստիարակությանը: 

Image result for turn

Բոլոր դայակները պետք է մարտարվեստի դասերի հաճախեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան պաշտպանել երեխային: Համազգեստ հագնում են միայն պաշտոնական միջոցառումներին, իսկ մնացած ժամանակ ազատ, հարմար հագուստով են լինում:

Image result for family

Դայակների աշխատանքի ընդունման ընթացքը տեղի է ունենում 3 տարվա մեջ: Սրանից հետո նրանք պարտավոր են իրենց ամբողջ ժամանակը տրամադրել երեխային, ինչի հետևանքով էլ անձնական կյանքի ժամանակ չեն ունենում: Թեև շատ ճամփորդությունների ժամանակ նրանք չեն երևում, միշտ երեխաների հետ են: 

Image result for maria borrallo royal wedding

Չնայած որ դայակներն ապրում են պալատում, նրանց տրամադրում են ոչ մեծ սենյակ համեստ հարմարանքով: Նրանց աշխատանքից հեռացնել կարող են նույնիսկ մի փոքրիկ վրիպման պատճառով: 

Image result for prince george 2018 nanny

Մեկ երեխային հասնում է մի քանի դայակ: Որոշ երեխաներ կարող են ունենալ նույնիսկ 5 դայակ:

Image result for maria teresa turrion borrallo

Դայակներն ընտանիքի անդամներին սովորեցնում են երեխայի հետ շփվելու ու խնամելու գաղտնիքները:

Image result for maria teresa turrion borrallo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել