Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն անդրադառնում է հարցին, թե ինչու պետք է ԱԱԾ պետը բարձրաձայներ իրեն վնասազերծելու մեղադրանքների մասին, թե որ լսարանի համար էին այդ խոսքերը, և ինչ պետք է անի պետությունը ԵԿՄ-ի հետ, որի զինաթափման կոչեր այս օրերին հնչում են:

-Պարոն Սաֆարյան, ԱԱԾ ղեկավարը մի ուշագրավ հայտարարություն արեց ՝ ասելով, որ  որոշ խմբեր փորձում են իրեն վնասազերծել ու հավելել, որ թեև նման մտահոգություններ ունի՝ Նիկոլ Փաշինյանի հետ կապված, բայց իր ձևակերպմամբ՝  ոչ ոք չի համարձակվի նման բան անել նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ: Որքան էլ նման մտավախություններն իրատեսական լինեն, համաձայնեք, որ նման հայտարարությունը  բարձրաձայնելը որոշակի ուղերձներ է պարունակում, այս առումով, որպես քաղաքագետ, ի՞նչ կասեք:

-Քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ խոշոր խմբերի է դիպչել, իհարկե, նման ռիսկ կա: Եվ այս կտրվածքով, այո, կարծում եմ՝ բանականությանը մոտ է արված, որովհետև նման ապօրինի կերպով բոլոր հարստացած խմբավորումները, ովքեր իշխանությունն օգտագործել են թալանելու և պետական հարստությունը յուրացնելու համար, բնական է, որ նման նկրտումներ կունենան: Եվ կարծում եմ՝ բոլոր պետական մարմինները պետք է  հավուր պատշաճի պաշտպանեն և՛ վարչապետի, և՛մյուս պաշտոնյաների, և՛ մնացածի անվտանգությունը:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ԱԱԾ պետի ասածը ներքին լսարանի համար էր, թե արտաքին:

-Նման ենթադրություններ չեմ կարող անել, թեև չեմ էլ կարող բացառել, որովեհտև չի կարելի բացառել, որ ներքին խմբերը փորձ անեն նաև սա արտաքին խողովակներով կազմակերպել: Հիշենք Նաիրի Հունանյանի դեպքը.Ղրիմում իր համար խոպան գնացած ինչ-որ մեկը, որը, չգիտես ինչու, հանկարծ որոշեց «ինքնազոհողության» գնալ: Կազմակերպելը հեշտ է. փողն ունեն, զինանոցն ունեն, ինչպես տեսնում եք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել