Tert.am-ը գրում է.

«Բարեգործության մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե որոշ լրատվամիջոցներ թյուրիմացություն են հրապարակել, թե իբր դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունեց պարտությունը և հանձնվեց:

«Հետաքրքիր է մի հարց՝ Ծառուկյանը ե՞րբ էր այս թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ»,-ասաց նա և նշեց, որ իրականում քանի որ նախագծի հիմքում ընկած կառավարության որոշման տեքստը տարընթերցման տեղիք էր տալիս, կարող էր ոչ համաչափ զսպաշապիկ դառնալ բարեգործների նկատմամբ:

Ըստ նրա՝ հետագայում կառավարության հետ եկան համաձայնության, քանի որ տեսնում են, որ ոչ միայն չի վնասում, այլ կարող է նաև օգտակար լինել: «Եթե համակարծիք ենք, ի՞նչ պարտության մասին է խոսքը»,-ասաց նա և հորդորեց, որ չփորձեն ավելորդ բորբոքել կրքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել