Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի արտահերթ նիստում Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ։

Նկատենք՝ նախագծով առաջարկվում է պարտադիր բաղադրիչը դարձնել համատարած. հուլիսի 1-ից համակարգին միացող քաղաքացիների համար աշխատավարձից կուտակային ֆոնդերին փոխանցվող գումարը 5-ից իջեցնել 2,5 տոկոսի։ Մնացած 2,5 տոկոսի վճարման պարտավորությունը ևս թողնվել է պետության վրա։ Այլ կերպ ասած, նախկին 5 տոկոսի փոխարեն պետական բյուջեն կվճարի 7,5 տոկոս։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը փորձում է ներկայացնել, թե հիմնական հավաքագրումները արված են և մնացածը փոքր հատված են կազմում: Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև ոչ պետական սեկտորի աշխատողները մի քանի անգամ ավելի շատ են: Ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է իր որոշումը ոչ հիմնավոր պատճառաբանությամբ հիմնավորել», - ասաց Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Ինչ վերաբերում է 5 տոկոսից 2, 5 տոկոսի իջեցնելուն, Հարությունյանն ասաց, որ եթե ասեին՝ դա հետո փոփոխման ենթակա չէր, մեկնաբանությունն ավելի համոզիչ կլիներ. «Համակարգի նկատմամբ սա առաջացնում է անվստահության էլեմենտներ»։

Օրինագծի վերաբերյալ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք դեմ են եղել պարտադիր կուտակային համակարգին.

«Հիմա մենք նաև հասկանում ենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք: Եկել է նոր իշխանություն, նոր կառավարություն, որը պետք է այս իրավիճակում լուծումներ գտնի, և դուք հանգել եք այս լուծման: Եթե մենք որևէ բան չենք անում, այս օրենքը ուժի մեջ է մտնում: Եթե կառավարությունը նախագիծ բերեր, որ այս օրենքը հետաձգեր, ես չգիտեմ, ՀՀԿ-ն կհետաձգե՞ր, թե՞ կմնար նույնը»:

Համակարգին երբեմնի ընդդիմացող Մարուքյանն ասաց, որ այժմ պաշտպանում են այս կառավարությանը և պիտի աջակցեն, որ բարեփոխումները իրականացվեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել