Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններն ու ռազմաքաղաքական երկխոսությունը գտնվում են բարձր մակարդակում և էլ ավելի կամրապնդվեն համագործակցության նախանշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործակցության հետագա զարգացման ուղիները, տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել