Ինչպիսի հարված «դասականից»:
«Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին եւ ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման, զարգացման համար»:
Բա այ կառուցածդ եկեղեցին օրհնված լինի, բա շուտ ասեիր, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող լինել, ընտրություններից առաջ ասեիր, որ իշխանության մի մասն եք, ում չեն վստահում ու իշխանական լծակ էլ չեն տալիս: Հիմա ստացվում է, որ Օսկանյանը, Արսենյանն ու Զոհրաբյանը ընկել են բակերով, հեռուստատեսությամբ մարդկանց բացատրում են, թե որքան վատն է այսօրվա իշխանությունը ու քլնգում: Աշոտյանա-ավագյանները գործը թողել են, բազեներին բրախել են, ԲՀԿ են ի պատասխան քլնգում: Լևոն Զուրաբյանը հանրահավաքին ասում է, որ ԲՀԿ-ի տված փողը ՀՀԿ-ի տվածին նման չէ, Տեր-Պետրոսյանը մարդկանց բուրժուա-դեմոկրատականի հետ է ծանոթացնում...
Է հետո՞...
Բա այս մտքի գոհարը` «ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է»: Լուկաշենկո՞ն է ասել, որ ընդդիմությունը երկրին ու ժողովրդին վնաս է, թե՞ արդեն երկիրը ու ժողովուրդը մի հոգի է և իրեն են անձամբ ասել, թե ինչ կարգի վնաս է ընդդիմություն լինելը:
ай, ай ай...
Հ.Գ. Կարծում եմ՝ ԲՀԿ-ում եղած լիքը մարդկանց համար գյուղը փոխելու վախտն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=333582383435491&set=np.132875965.100000492644664&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել