Արծրուն Հովհաննիսյանը Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված վաճառքի ոչ ենթակա պահածոների մասով երեկ հայտարարեց, թե դրանք համապատասխան փաստաղթի հիման վրա հատկացվում են ԵԿՄ-ին իրենց կանոնադրական գործառույթների շրջանակներում: Հիմա՝ հարց...
Պարոն Հովհաննիսյան, այդ ի՞նչ հիմուքներով է կամավորության սկզբունքով գործող կառույցը ՊՆ-ից ստանում բանակի համար նախատեսված սնունդ։ Այս կոնտեքստում, եթե լուրջ դիտարկենք, ԵԿՄ-ն, ըստ Զինված ուժերի մասին մեր օրենսդրությամբ սահմանված ձևակերպումների, բանակի կամ ՊՆ-ի բաղկացուցիչ մաս չէ, այլ կամավորների միություն, որն իրեն հռչակել է որպես բանակին կամավորության սկզբունքներով օժանդակող կառույց: Հետևաբար, այդ ո՞ր իրավունքով կամ օրենսդրական նորմով է ՊՆ-ին իրավունք վերապահվում ԵԿՄ-ին բանակի համար նախատեսված սննդի սահմանաչափից հատկացում անել, որքան, ենթադրենք, բարի ու լավը լինի այդ կառույցի նպատակը: Արդյոք դա ՊՆ-ի կողմից հավելյալ պատվե՞ր է բանակի բյուջեի հաշվին, թե՞ հենց բանակի համար նախատեսված սահմանաչափի գլխից վերցնել ու ԵԿՄ-ին տալ է, թե՞ ՊՆ արտաբյուջետային միջոցների հաշվին է:
Եթե այդպես է, ես վաղը պետռեգիստրում գրանցում եմ 100 հոգուց բաղկացած մահապարտների կամավորական ջոկատ ՀԿ-ն և իմ առանձնահատուկ կանոնադրական գործառույթներից ելնելով խնդրում եմ ՊՆ-ին ինձ՝ որպես բանակին օժանադակող կառույցի, անհատույց հատկացնել զինվորի համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա սնունդ: