Շուրջ երկու ամիս է, ինչ Իրանի տարբեր նահանգներում հասարակության առանձին խմբերի կողմից տարբեր դրդապատճառներով բողոքի ակցիաներ, գործադուլներ են տեղի ունենում: Թեև տպավորություն կարող է ստեղծվել, որ Իրանի, մեղմ ասած, տնտեսական ծանր իրավիճակը պայմանավորված է միջուկային համաձայնությունից Միացյալ Նահանգների դուրս գալով, սակայն տնտեսական ակտիվության ցուցանիշների սրընթաց նվազումը տեղի էր ունեցել մինչ այդ գործընթացները: Օրինակ՝ վերջին 8 ամսվա ընթացքում Իրանի բնակչության գնողունակությունն ընկել է շուրջ 80 տոկոսով. եթե 2012թ. 1 ԱՄՆ դոլարը կազմում էր 1100 թուման, ապա այսօր այն հասել է արդեն 7000 թումանի: Իսկ այս հարցում ոլորտի իրանցի մասնագետների կանխատեսումներն այդքան էլ հուսադրող չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: