«Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է մեկներ Մոսկվա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնու­թյան բացմանը, սակայն վերջին պահին որոշվել է, որ չմեկնի՝ ռուսները ոգևորված չեն իր անձով: Սակայն Հայաստանից մեկնող խումբը նրան տեսել էր օդանավակայանում: 

Այս կազուսը մեզ բացատրեց վարչապետի մամուլի խոսնակը, այո, ճիշտ է՝ Արմեն Գրիգորյանը եղել է օդանավակայանում, սակայն պատվիրակության կազմում չի մեկնել: «Այդ դեպքում ինչ էր անում նա օդանավակայանում»: «Ճանապարհում էր Նիկոլ Փաշինյանին՝ մյուս փոխվարչապետների ու պաշտոնյաների հետ»: Ղեկավարին ձեռքով անե­լու բարի, հին ավանդույթը շարունակվում է նաև «նոր Հայաստանում»: «Դե, դա միայն ձեռքով անե­լու ավանդույթ չէ. առավոտ վաղ պաշտոնյաները նաև աշխատանքային-անհրաժեշտ հարցեր էին քննարկում պարոն Փաշինյանի հետ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել