«Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է մեկներ Մոսկվա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, սակայն վերջին պահին որոշվել է, որ չմեկնի՝ ռուսները ոգևորված չեն իր անձով: Սակայն Հայաստանից մեկնող խումբը նրան տեսել էր օդանավակայանում:
Այս կազուսը մեզ բացատրեց վարչապետի մամուլի խոսնակը, այո, ճիշտ է՝ Արմեն Գրիգորյանը եղել է օդանավակայանում, սակայն պատվիրակության կազմում չի մեկնել: «Այդ դեպքում ինչ էր անում նա օդանավակայանում»: «Ճանապարհում էր Նիկոլ Փաշինյանին՝ մյուս փոխվարչապետների ու պաշտոնյաների հետ»: Ղեկավարին ձեռքով անելու բարի, հին ավանդույթը շարունակվում է նաև «նոր Հայաստանում»: «Դե, դա միայն ձեռքով անելու ավանդույթ չէ. առավոտ վաղ պաշտոնյաները նաև աշխատանքային-անհրաժեշտ հարցեր էին քննարկում պարոն Փաշինյանի հետ»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: