...հայ գյուղացու համար սա տարի չէր` զուլում էր: Նախ կարգին ձմեռ չարեց` ձմեռը գցեց գարնան գլուխ, գարունն էլ միանգամից բացվեց` 3-4 օրում 0 ջերմաստիճանից հանելով պլյուս 22-ի...
Աղետ նշանները երևացին վաղ գարնանային ցրտահարության սպառնալիքի տեսքով: Լավ էր, դրանից գլուխներս ազատեցինք: Եղանակը սկսեց կանոնավորվել, հիմա էլ մայիսի 12-ի այս համազգային աղետ-դժբախտությունը:
Ըստ առաջին ձեռքերից ստացված տվյալների՝ 80-100 տոկոսով տեղատարափ կարկուտը ոչնչացրել է Արմավիրի տարածաշրջանի 97 գյուղերից` 35 գյուղերի բերքը լիովին, 53 մասնակի...
Որ 2013-ին Արարատյան դաշտի խաղող, ցորեն, դեղձ, ծիրան, սալոր, կեռաս, վաղահաս բոստանային կուլտուրաներ չեն լինելու, կամ լինելու է անորակ ու կարկտահարված` դա հաստատ է...
Երևի մեծ Թումանյանը այսպիսի աղետն է նկատի ունեցել գրելով.
-...մի կտոր հաց` այն էլ երկնքից կախված...
Ինչպե՞ս և ո՞նց են ապրելու կարկտահարված - աղետյալ ավելի քան 75 հազարանոց արմավիրա գյուղացիությունը (մարզի բնակչությունը մոտ 175 հազար է), պատասխանը գիտի միայն տեր Աստված...


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել