Panorama.am-ը գրում է․

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումները միարժեք չընդունվեցին: ՀՀԿ-ն սկզբում հետապնդման մասին խոսեց, բայց այսօր արդեն  խոստովանեց, որ բանը վերաբերում է քրեական դաշտին:

Հասարակությունն այնինչ խնդիրը տարավ բարոյական դաշտ, ինչը մասամբ խոսում է այն մասին, որ  այնքան էլ անակնկալի չեկավ: Թերևս միայն՝ մանրամասներից՝  դպրոցականի նամակ, զուգարանի թուղթ,… որոնք  ապշեցրեցին ու միաժամանակ հիշեցրեցին ծանր Ապրիլյանը:

Ինչ են մտածում պատերազմի իրավիճակին ամենամոտը կանգնածները: Ովքեր ոչ միայն տեղյակ են «խոհանոցից», այլև պատասխանատուն են դրա:  

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եղածը գնահատեց որպես «փոթորիկ»։ 

Դրանք շատ ծանր զգացմուքներ առաջացրեցին,- panorama.am  թղթակցի  հարցադրումներին ի պատասխան ասաց նա:

«Հայրենիքը սուրբ է բոլորի համար, և կարծում եմ, որ բոլորն անվերապահորեն պետք է ծառայեն նրան։ Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, առավել ևս այն մարդիկ, որոնք հայրենիքի պաշտպանության գործում մեծ վաստակ ունեն։ Այս ուղղութամբ ցանկացած չարաշահում ուղղակի անթույլատրելի է, որովհետև չարաշահումները շատ ծանր հետևանքներ են ունենում հայրենիքի պաշտպանվածության և հասարակության համախմբվածության վրա։
Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ ամրապնդելու ժողովրդավարական համակարգը, որ երկրում կայունություն ու օրինականություն հաստատվի՝ նշաակում է , որ պետք է իրականացվեն ազատ, անկախ, թափանցիկ գործընթացներ։ Ամեն ինչի պատասխանը պետք է տա դատավարութունը»,- շեշտեց արցախցի պաշտոնյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել