Լավ, եկեք սառը դատենք։ Էրեխեքի նամակներով փաթեթներն ու մյուսների ուղարկած օգնությունը զզվելի թեմա է, բայց գոնե մոտավորապես պարզ է, թե դրանք ոնց են հայտնվել Մանվելի տանը։ Ապրիլյանի օրերին օգնության մի զգալի մասը ԵԿՄ-ի միջոցով էր ուղարկվում, ու գեներալի «փայն էլ» երևի ուղևորվել է իր տուն։ Պարզ է, որ մենակ Մանվելը չէ. էդ թեմայով լիքը մարդ կլինի խառնված, հո Մանվելը ինքը չի՞ բարձել էդ ամբողջն ու բերել, իր պահեստներում շարել։
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է «Զինվորի բաժին» տուշոնկեքի հարցը։ Դա վաճառքի ենթակա ապրանք չէ ու արտադրողից գնում է ուղիղ Զինված ուժեր։ Ո՞նց, ո՞ւմ միջոցով է դա արկղերով հասել Մանվելի տուն։ Այ էս հարցն է ինձ հիմա ամենաշատը հետաքրքրում։
Ու հուսով եմ՝ պատկան մարմիններն էդ հարցի լիարժեք պատասխանը կտան, կծիկը մինչև վերջ կքանդեն։ Անկախ նրանից, թե դրա հետևում կանգնածը ով կլինի ու ինչ վաստակ ունի։
Հ.Գ. Նոր տեղեկացրին, որ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ՊՆ-ն օրինական կարգով ԵԿՄ-ին տուշոնկաներ է տվել, որովհետև ԵԿՄ-ն պարբերաբեր զորացրվածների ու երիտասարդների համար միջոցառումներ/բանակումներ է իրականացնում։ Բայց էդ դեպքում էլ հարց է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու եղել, հետևել, թե էդ տրամադրված սնունդն իրականում ոնց է օգտագործվում։