Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ արաբական երկրների պատրաստած բանաձևի ընդունումը, որին կողմ է քվեարկել 120 պետություն:

Ըստ Sabah-ի` Քալընը նշել է, որ սա մեծ հաջողություն է Պաղեստինի հարցում` վերահաստատելով Թուրքիայի` Պաղեստինի կողքին լինելու որոշումը:

Նշենք, որ բանաձևին դեմ է եղել 8 պետություն, այդ թվում` Իսրայելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել