Վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական մեդիա ռեսուրսների կողմից այս գյուղը շատ էր գովազդվում..
Ամենատարբեր մակարդակի այցեր (այդ թվում՝ նաև Իլհամ Ալիևի), 100-ից ավելի նորակառույց տներ, միլիոնավոր դոլարների ծախսեր և այլն։ Սրանով փորձում էին սեփական հանրության մոտ բարձրացնել Ալիևի և իրենց բանակի համբավը։
Չնայած նրան, որ 2016-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո Ալիևի մեդիա ռեսուրսները Ջոջուղ Մարջանլի գյուղը ներկայացնում էին որպես առաջնագծին մոտ գտնվող ամենաանվտանգ ադրբեջանական բնակավայրից մեկը, միևնույն է, այս գյուղում թշնամու յուրաքանչյուր շարժ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության տակ։
Ի դեպ՝ գյուղի նորակառույցներում մինչ օրս մարդ չի բնակվում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=173033926874851&set=a.100635750781336.1073741828.100025047330722&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել