Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: 

Այսօրվա դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Արթուր Մելքոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

«Ես չեմ ուզում անդրադառնալ տևական ժամանակ կիրառված կալանքի ոչ իրավաչափ լինելուն, բայց ասեմ, որ եթե անգամ առկա են եղել հիմքեր նրան կալանքի տակ պահելու համար, ապա այժմ այդ հիմքերը չկան։ Բացի այդ՝ Մելքոնյանն անչափահաս երեխաներ ունի, կինը չի աշխատում, մայրը երրորդ կարգի հաշմանդամություն ունի, ըստ էության, ընտանիքը գոյատևում է մոր թոշակով։ Այս ամենը նկատի ունենալով` միջնորդում եմ, որ նրա խափանման միջոց կալանքը փոխվի, և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվի ստորագրություն չհեռանալու մասին»,-ասաց Շուշանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել