Վանկուվերում տեղի ունեցած համաշխարհային կոնգրեսում Հավայան համալսարանի ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել այն մասին, որ շատ երիտասարդ տարիքում ծննդաբերությունը կանանց վաղաժամ ծերացման լուրջ գործոն է հանդիսանում։ Մինչև 20 տարեկանը ծննդաբերած կանանց մոտ վաղաժամ դաշտանադադարի հավանականությունը 43%-ով ավելի շատ է, քան մյուսերի մոտ,– հայտարարել են մասնագետները։

Գիտնականները աշխարհի տարբեր երկրներից 1000 կանանց տվյալներ են վերլուծել։ Պարզվել է, որ աղքատ երկրների բնակչուհիների մոտ դաշտանադադարը սկսվում է արդեն 45 տարեկանում, որը գրեթե տաս տարով ավելի շուտ է, քան զարգացած երկրների բնակչուհիների դեպքում։

Բացի այդ՝ հետազոտողների ստացած թվերը վկայում են այն մասին, որ վաղաժամ դաշտանադադարի լուրջ գործոն կարող է լինեն մանկական տարիքում վերապրած զգայական տառապանքները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել